Site Name
«Գելափ»-ի հարցումներով  «Ռոյալ Արմենիա» ընկերությունը Հայաստանում հանրային վարկանիշով առաջատարն է
Change Language to en Change Language to ru

«Գելափ»-ի հարցումներով «Ռոյալ Արմենիա» ընկերությունը Հայաստանում հանրային վարկանիշով առաջատարն է

27/09/2014

«Հանրային վարկանիշ» վերլուծական-տեղեկատվական կենտրոնի և «Գելափ ինթերնեշնլ» (Gallup International) կազմակերպության կողմից իրականացված հետազոտութունների արդյունքում 2014 թ. «Ռոյալ Արմենիա» հայ-կուբայական ձեռնարկությունն ճանաչվել է որպես իր ոլորտում հանրային վարկանիշով առաջատար:

Մրցանակը ընկերության տնօրեն Դավիթ Ակոպյան Ալուջասին հանձնեց «Գելափ ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արամ Նավասարդյանը, ով մասնավորապես նշեց,-«Հարցումերն իրականացրել ենք Հայաստանի ողջ տարածքում: Ընտանքը եղել է ներկայացուցչական՝ 1067 հոգի: Մենք չենք հարցրել է թե օրինակ այս մի քանի ընկերություններից որն է լավագույնը: Մենք հարցրել ենք սպառողներից արդյոք սուրճ խմում են և եթե խմում են, ապա որն է լավագունը: Սպառողները բազմազան են, և ցանցած մարդ կարող է ընտրել սուրճը այս կամ այն չափանիշով: Մեկը ընտրում է ելնելով համից, մյուսը տուփի դիզայնից, երրորդը՝ գնից, կամ ընտրության հիմքում մի քանի չափանիշներ են: «Ռոյալ Արմենիա»-յի պարագայում պատկերը հավաքական է»:

«Ռոյալ Արմենիա» ՀՁ Գովազդի բաժնի ղեկավար Մինաս Համբարձումյանի խոսքով՝ «Գելափ ինթերնեշնլ» կազմակերպության հետազոտություններն առանձնանում են իրենց լրջությամբ և ընկերությունը կարևորում է այն փաստը, որ ճանաչվել է հանրային վարկանիշով է առաջատար: «Սպառողների արձագանքի գլխավոր ցուցանիշը արտադրանքի որակն է: Եթե արտադրանքը որակյալ է, ապա արձագանքը հիմնականում դրական է»,-նշեց Համբարձումյանը:

123