Site Name
Ռոյալ Արմենիան համազգային վստահության երկակի մրցանակակիր
Change Language to en Change Language to ru

Ռոյալ Արմենիան համազգային վստահության երկակի մրցանակակիր

19/10/2013

«Տարվա լավագույն հանրային ծառայող և լավագույն ապրանքանիշ ազգային մրցանակաբաշխությունն» այն իրադարձությունն է, որը պարբերաբար ամեն տարի գնահատում է Հայաստանում տարբեր ոլորտներում աչքի ընկած ընկերությունների աշխատանքը: Գնահատականը ձևավորվում է «Համազգային վստահություն» խորհրդի կողմից Հայաստանի բնակչության շրջանակում իրականացվող սոցիոլոգիական հարցումների արդյունքում, և լավագույն ընկերություններն արժանանում են մրցանակների տարբեր անվանակարգերում: Այդ ընկերությունների շարքում է նաև Ռոյալ Արմենիա հայ-կուբայական համատեղ ձեռնարկությունը, որն այս տարի արժանացել է միանգամից երկու մրցանակի: Ընկերությանը մրցանակներ հանձնելու արարողությունն առանձնակի կերպով տարբերվել է հանդիսատեսի համար հատուկ այս առիթով պատրաստված անակնկալով:

Հոկտեմբերի 19-ին Կ.Դեմիճրային անվան մարզահամերգային համալիրում կայացած մրցանակաբաշխության արարողությանը ավանդաբար նախորդել է 37 ընկերությունների արտադրանքի և ապրանքների ու ծառայությունների ցուցադրությունը համալիրի նախասրահում: Ռոյալ Արմենիա ընկերության տաղավարին մոտենում էին բազմաթիվ մարդիկ սուրճ համտեսելու և ծանոթանալու ընկերության նորություններին:

Ցուցադրությանը հաջորդել է մրցանակաբաշությունը: Ռոյալ Արմենիա ընկերության կողմից ՝ իր ոլորտում «Շուկայի առաջատար» անվանակարգում մրցանակը ստացել է ընկերության փոխտնօրեն և համասեփականատեր Ռուբեն Ակոպյան Ալուջասը: Մրցանակը հաձնել է Ռեինկարնացի խմբի հիմնադիր և մենակատար Ռոլանդ Գասպարյանը: Բոլորն ակնկալում էին, որ մրցանակակիրը և մրցանակ հաձնողը պետք է լքեն բեմը: Սակայն այստեղ բոլորին սպասում էր անակնկալ: Ռեինկարնացիա խումբը և Ռոյալ Արմենիան հատուկ այս առիթով պատրաստել էին երգի պրեմիերա: Բոլորի համար հնչեց «Երգ սուրճ խմելու մասին»:

Երգի ավարտին հայտարարվեց, որ Ռոյալ Արմենիա ընկերությունն արժանացել է մրցանակի նաև երկրորդ անվանակարգում «Միջազգային չափանիշներին համապատասխանող որակ»:

Անցյալ տարի այս ժամանակ Ռոյալ Արմենիա ընկերությունը ներկայացավ աղացած սուրճի նոր փաթեթավորմամբ և երեք նոր տեսակներով: Փաթեթավորումը նոր էր նաև Ռոյալ Արմենիայի կողմից արտադրվող պղպեղների տեսականու համար: Ամփոփելով այս մեկ տարին կարող ենք ասել, որ նոր ոճով ձևավորված մեր արտադրանքն արդեն ճանաչելի է գրեթե բոլորի համար: Այս մրցանակաբաշխությունը լավ առիթ էր տեղեկացնել, որ Ռոյալ Արմենիա ընկերության կողմից նորությունները շարունակվելու են նաև այս տարի: Ռոյալ Արմենիայի տաղավարի վրա պատկերված ԲՈՒԻ կերպարը շատ շուտով կհայտնվի գովազդային վահանակների վրա և վաճառակետերում: Այն կներկայացնի միանգամայն նոր կարգի արտադրատեսակ, որը դեռ չի եղել տեսականիում:

Հիշեցնենք, որ Ռոյալ Արմենիա ընկերությունն արժանանում է «Համազգային վստահություն» խորհրդի մրցանակին երրորդ տարին անընդմեջ:

123456789