Site Name
Հայաստանի Drag Racing –ի  բաց առաջնություն
Change Language to en Change Language to ru

Հայաստանի Drag Racing –ի բաց առաջնություն

02/06/2013

Հունիսի 2-ին կայացավ STR ակումբի կազմակերպած drag racing-ի Հայաստանի բաց առաջնության երկրորդ փուլը: Իրադարձության հովանավորն էր Ռոյալ Արմենիա ընկերությունը:

Բազմաթիվ ավտոսիրողներ եկել էին ցուցադրելու իրենց մեքենաների հնարավորությունները, ինչպես նաև սպորտային պայքարի մեջ մտնել այլ մասնակիցների հետ:

STR ակումբի տղաներն այս անգամ նորամուծություն էին ներկայացրել: Այսուհետ մեքենաների վազքի մեկնարկը կտրվի լուսաֆորի միջոցով, իսկ կենտրոնական կամարի վրա գտնվող վահանակները կֆիքսեն մասնակիցների արագությունը:

Օրն ինչպես միշտ անցավ հետաքրքիր: Մասնակիցներից յուրաքանչյուրն ստացավ մրցուղին չորս անգամ անցնելու հնարավորություն՝ իր մեքենայի դասին համապատասխան կարգում:

Հաղթողներն իհարկե ամենարագ ցուցանիշներով մասնակիցներն էին: Ինչպես մինչև այժմ կայացած մի շարք մրցավազքերում, այս անգամ նույնպես ամենարագ ցուցանիշը Դավիթ Հակոբյանին էր, ով 402 մետր մրցուղին իր BMW X6 M ավտոմեքենայով անցավ 12.6 վայրկյանում: