Ռոյալ Արմենիան աջակցում է ավտոսպորտի զարգացմանը
Site Name
Ռոյալ Արմենիան աջակցում է ավտոսպորտի զարգացմանը
Change Language to en Change Language to ru

Ռոյալ Արմենիան աջակցում է ավտոսպորտի զարգացմանը

19/05/2013
Ռալլի, 19 մայիսի, 2013 թ, Արագածոտնի մարզ, Կոշ

Կիրակի օրը Արագածոտնի մարզի Կոշ գյուղի շրջակա տարածքում անսովոր եռուզեռ էր: Շատ էին մարդիկ և սպորտային մեքենաները, որոնք մասնակցում էին Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի Լեռնային մրցության (Rally) առաջին փուլին:

Ռոյալ Արմենիան մրցույթի մասնակիցներից աջակցում էր STR ակումբին:

Մրցումն անցավ սպորտային լարված պայքարում: Սպորտային մեքնենաների արագությունը և վարորդների վարպետությունը գնահատվեց մրցանակաբաշխության ժամանակ, որոնց արդյունքներն են.

Դաս առաջին
  1. Անդրանիկ Հարությունյան, Honda Civic (Club 555)
  2. Արթուր Հարությունյան, VAZ 2105 (Club 555)
  3. Արմեն Բոյաջյան, VAZ 2108 (STR Club)
Դաս երկրորդ
  1. Վարդան Մկրտչյան, Mitsubishi Lancer, Evo 3 (JCars)
  2. Արսեն Մանուկյան, Subaru Impreza, (STR Club)
  3. Անդրանիկ Հարությունյան, Honda Civic (Club 555)

Թեև Ռոյալ Արմենիայի տարբերանշանները կրող STR ակումբի տղաները չգրավեցին ամենաառաջին տեղերը (սակայն հաղթողների եռյակում էին), այնուամենայնիվ ընկերության համար առաջին հերթին կարևոր էր տղաների մասնակցությունը, ինչպես նաև նրանց բարձր տրամադրությունը և ոգևորվածությունը:
123456789