Site Name
Ռոյալ Արմենիան 6-րդ տարին անընդմեջ լավագույնն է սուրճի շուկայում
Change Language to en Change Language to ru

Ռոյալ Արմենիան 6-րդ տարին անընդմեջ լավագույնն է սուրճի շուկայում

21/11/2016

Մրցանակը ընկերության փոխտնօրեն Ռուբեն Ակոփյան Ալուջասին հանձնեցին «Համազգային վստահություն» խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանը և խորհրդի գիտական քարտուղար Ահարոն Ադիբեկյանը: Ահարոն Ադիբեկյանը, ով նաև «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրենն է, մասնավորապես նշեց,- «Ռոյալ Արմենիա» ընկերությունն արդեն 6-րդ տարին է , ինչ շուկայում պահպանում է առաջատարի դիրքը: Անցկացված հարցումները փաստում են, որ սպառողները գնահատում են գին և որակ համադրությունը, մարդկանց մեծամասնությունը օգտվում է տվյալ ապրանքանիշից: Կարող ենք վստահորեն ասել, որ Ռոյալ Արմենիան տալիս է որակյալ և մատչելի սուրճ և հանդիսանում է արտահանման գծով Հայաստանի այցեքարտ» :

«Ռոյալ Արմենիա» ՀՁ գովազդի բաժնի ղեկավար Միսակ Կրկյաշարյանը նշեց, որ վերջին ամիսներն աշխատանքային առումով Ընկերության համար հագեցած էին, քանի որ Ռոյալ Արմենիան սուրճի բոլոր սիրահարներին ներկայացրեց նոր արտադրանք՝ 100 % բնական լուծվող սուրճի 2 տեսակ ՝ Պրեմիում և Գոլդ: Իսկ առաջիկայում կներկայացվի ևս 1 լուծվող ըմպելիք, այս անգամ տաք շոկոլադի տեսքով:



Award 1Award 2Award 3