Site Name
Ռոյալ Արմենիա ընկերությունը արժանացել է Ոսկե Մրցանակի
Change Language to en Change Language to ru

Ռոյալ Արմենիա ընկերությունը արժանացել է Ոսկե Մրցանակի

29/04/2016

Ապրիլի 27-ին Ռոյալ Արմենիա ընկերությունը Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ՀՀ կառավարության 2015 թ մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է Ոսկե Մրցանակի:
Ընկերությանը Ոսկե Մրցանակ է շնորհվել Ազգային և միջազգային ստանդարտացման աշխատանքներին ակտիվ մասնակցության և համագործակցության համար:
Մրցանակները հանձնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը:
Միջոցառմանը մասանակցել են մրցանակների արժանացած կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի խոշոր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ։
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը և ՌԴ Տեխնիկական կանոնակարգման և չափագիտության դաշնային գործակալության (Ռոսստանդարտի) պետ Ալեքսեյ Աբրամովը:

Prize photoPrize hallprize 2