Site Name
Ռոյալ Արմենիան արժանացել է Սուրճ արտադրող լավագույն ընկերության կոչմանը
Change Language to en Change Language to ru

Ռոյալ Արմենիան արժանացել է Սուրճ արտադրող լավագույն ընկերության կոչմանը

28/10/2015

Հոկտեմբերի 23-ին Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած «Մերկուրի» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ «Ռոյալ Արմենիա» ընկերությունը Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի կողմից ճանաչվեց «Սուրճ արտադրող լավագույն ընկերություն»: Մրցանակն ընկերության փոխտնօրեն Արամ Ազատյանին հանձնեց Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդա լյանը:
Ընդհանուր առմամբ «Մերկուրի» մրցանակ է շնորհվել 25 անվանակարգում՝ տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող առաջատար ընկերություններին, պարգևներ բիզնեսին աջակցող կազմակերպություններին և անհատներին։ «Մերկուրի»–ն միջազգային մրցանակաբաշխություն է, այն կազմակերպում են աշխարհի բոլոր առևտրաարդյունաբերական պալատները։



Mercury 2015Prizevice directorspatvogirVicesaram