Site Name
Ռոյալ Արմենիա ընկերությունը 5-րդ տարին անընդմեջ արժանանում է Համազգային Վստահության մրցանակի՝ դառնալով ռեկորդակիր ապրանքանիշ
Change Language to en Change Language to ru

Ռոյալ Արմենիա ընկերությունը 5-րդ տարին անընդմեջ արժանանում է Համազգային Վստահության մրցանակի՝ դառնալով ռեկորդակիր ապրանքանիշ

22/10/2015
Մրցանակը ընկերության տնօրեն Դավիդ Ակոպյան Ալուջասին հանձնեցին «Համազգային վստահություն» խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանը և խորհրդի գիտական քարտուղար Ահարոն Ադիբեկյանը: Ահարոն Ադիբեկյանը, ով նաև «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրենն է, մասնավորապես նշեց,- «Ռոյալ Արմենիա» ընկերությունն արդեն 5-րդ տարին է , ինչ շուկայում պահպանում է առաջատարի դիրքը: Անցկացված հարցումները փաստում են, որ սպառողները գնահատում են գին և որակ համադրությունը, մարդկանց մեծամասնությունը օգտվում է տվյալ ապրանքանիշից: Սպառողները սիրում և վստահում են «Ռոյալ Արմենիա» - ին:
«Ռոյալ Արմենիա» ՀՁ գովազդի բաժնի ղեկավար Միսակ Կրկյաշարյանը նշեց, որ ընկերության հիմնական նպատակն է համեղ և որակյալ սուրճի ապահովումը և որ, այդ նպատակով ընկերությունը ներկրում է բարձր որակի հումք, կիրառում վերամշակման և փաթեթավորման վերջին սերնդի սարքավորումներ, օգտագործում բարձր կարգի փաթեթավորման եռաշերտ ստվարաթղթեր : «Այս ամենի հետ մեկտեղ երկար տարիների ընթացքում մշակված տեխնոլոգիաները, արտադրական յուրաքանչյուր փուլում աշխատանքի ճիշտ կազմակերպումը և կառավարումը հնարավորություն են տալիս ստեղծել բարձր որակի արտադրանք»- հավելեց նա :



Awardprize