Site Name
«Ռոյալ Արմենիա» ընկերությունը չորրորդ տարին անընդմեջ արժանանում է համազգային վստահության մրցանակի:
Change Language to en Change Language to ru

«Ռոյալ Արմենիա» ընկերությունը չորրորդ տարին անընդմեջ արժանանում է համազգային վստահության մրցանակի:

05/10/2014


«Որակը հավասար է գնին», «Տարվա լավագույն սուրճը», «Միջազգային չափանիշներին համապատասխան որակ», «Շուկայի բացարձակ առաջատար»՝ ահա այն հիմնական անվանակարգերը, որոնց շուրջ «Ռոյալ Արմենիա» հայ-կուբայական համատեղ ձեռնարկությունը «Համազգային վստահություն» խորհրդի կողմից մրցանակների է արժամանում ՝ սկսած 2011 թ.:

2014 թ. «Ռոյալ Արմենիա»-ն կրկին ճանաչվել է որպես իր ոլորտում շուկայի առաջատար:

Մրցանակը ընկերության տնօրեն Դավիթ Ակոպյան Ալուջասին հանձնեց «Համազգային վստահություն» խորհրդի անունից Հայաստանի բնակչության շրջանակում սոցիոլոգիական հարցումներն իրականացնող «Սոցիոմետր» կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը, ով մասնավորապես նշեց,-«Մենք վարկանիշը չափում ենք մի քանի հիմնական չափանիչների հիման վրա. որքանով է ընկերությունը ճանաչված, որքանով են սպառողները գնահատում որակ և գին փոխհարաբերությունը, և մարդկանց քանի տոկոսն է օգտվում տվյալ ընկերության արտադրանքից: Այդ առումով 23 սուրճ արտադրող ընկերությունների շրջանակում «Ռոյալ Արմենիա» ընկերությունն առաջատարն է բոլոր առումներով: Ընկերությունն ամենաճանաչվածն է, ունի բարձր գնահատական, սպառողների 90 % գտնում է, որ ընկերության արտադրանքի գինը հավասար է որակին»:

«Ռոյալ Արմենիա» ՀՁ Գովազդի բաժնի ղեկավար Մինաս Համբարձումյանն ընկերության անունից շնորհակալություն հայտնեց վստահության համար՝ նշելով, որ առաջատար լինելը հաճելի՝ սակայն միաժամանակ պարտավորեցնող կարգավիճակ է, և ընկերությունը շարունակելու է բարձր պահել իր արտադրանքի որակը և ժամանակին մատակարարել հաճախորդների նախընտրած սուրճը: Նա նշեց նաև, որ այս տարի «Ռոյալ Արմենիա» ընկերությունը ավելացնելու է 3-ը 1-ում լուծվող սրճային ըմպելիքի արտադրական ծավալները, քանի որ նախնական փորձը ցույց է տվել սպառողների կողմից պահանջարկի ավելացում:

123