Site Name
Ռոյալ Արմենիա` Առողջ ապրելակերպի կողմնակից
Change Language to en Change Language to ru

Ռոյալ Արմենիա` Առողջ ապրելակերպի կողմնակից

23/12/2012

Դեկտեմբերի 23-ին կայացավ Docando կարատեի ֆեդերացիայի տարեմուտի հանդեսը:

Ռոյալ Արմենիա ընկերությունը Docando ֆեդերացիայի գործընկերներից է:

Հանդեսը յուրահատուկ կերպով էր կազմակերպված: Ֆեդերացիայի մի շարք մարզադպրոցների սաներ հանդես եկան ցուցադրական տարբեր համարներով և ապշեցրեցին ներկաներին իրենց հմտություններով: Քանի որ սա տարեմուտի տոնական հանդես էր, երեխաներին իհարկե այցելեցին Ձմեռ Պապը, Ձյունանուշը և մի շարք հեքիաթային հերոսներ: Երեխաները ստացան նաև նվերներ: Ավանդաբար լավագույն մարզիկներին և մարզիչներին հանձնվեցին գովասանագրեր և պարգևներ:

Ռոյալ Արմենիա ընկերությունն ուրախ է աջակցել առողջ ապրելակերպի և օրինակելի կարգուկանոնի սկզբունքներին հետևող իր գործընկերոջը` Docando կարատեի ֆեդերացիային:

123456789