Առասպելներ
Change Language to en Change Language to ru
Խալդի
Խալդի
Շեյխ Օմար
Շեյխ Օմար

Առասպելներ

Առայժմ վիճակելի հարց է թե ով և երբ է հայտնաբերել սուրճը:

Մի վարկածով 9-րդ դարում եթովպիացի հովիվ Խալդին նկատել է, որ արոտավայրից վերադարձող այծերը խիստ գրգռված և անհանգիստ պահվածք են դրսևորում: Հետևելով այծերին` հովիվը տեսնում է, թե ինչպես են վերջիններս սրճի թփից պոկում և «վայելում» թփի «պտուղները»: Հետաքրքրությունից դրդված` Խալդին ինքն էլ համտեսում է այդ «հատապտուղը» և հանկարծ նկատում, որ ուրախության և ավյունի մի նոր, անհասկանալի վիճակ է պարուրում իրեն: Իր զգացողությունների մասին Խալդին պատմում է իմաստուն վանականներին, որոնք ևս որոշում են համտեսել այդ հատիկները և դրանցից եփուկ պատրաստել: Սակայն այս վարկածը հավաստի չի համարվում, քանի որ վկայություններ չկան:

Երկրորդ վարկածով սուրճը հայտնաբերել է շեյխ Օմարը, ով Յեմենում հայտնի է եղել աղոթքով մարդկանց բուժելու ունակությամբ: Լինելով աքսորված՝ նա տափաստանում սովամահությունից փրկվելու համար փորձել է համտեսել մոտակա անծանոթ թփի պտուղները, որոնք նրան դառն են թվացել: Այնուհետև նա փորձել է այդ պտուղները պատրաստել կրակի վրա, սակայն այս անգամ դրանք չոր են թվացել: Հաջորդ քայլով նա եփել է այդ հատիկները: Խմելով ստացված հեղուկը նա կարողացել է մի քանի օր առույգ մնալ: Այս վարկածը նույնպես հավաստի չէ:

Սուրճի օգտագործման վկայություններով ամրագրված առաջին հավաստի փաստերը հայտվնել են 15-րդ դարում, Յեմենի Մոկա քաղաքի մոտ գտնվող Սուֆի մենաստաններում:

Արաբիայում առաջինն են սկսել բովել և պատրաստել սուրճը, որը 16-րդ դարում արդեն տարածվել է Միջին Արևելք, Պարսկաստան, Թուրքիա և հյուսիսային Աֆրիկա: