Սուրճի մասին
Change Language to en Change Language to ru
Բովելու եղանակներ
Բովելու եղանակներ
Առասպելներ
Առասպելներ

Սուրճի մասին

Սուրճն առանձնահատուկ համով և հոտով ըմպելիք է, որը պատրաստվում է «կոֆֆեա» բույսի՝ սրճենու բոված սերմերից: Սրճենու սերմերն աճում են ավելի քան 70 երկրներում, հիմնականում Լատինական Ամերիկայում, հարավ-արևելյան Ասիայում, Հնդկաստանում և Աֆրիկայում:

Կանաչ (չբոված) սուրճն աշխարհում ամենաշատ վաճառվող գյուղատնտեսական ապրանքներից է: Ի շնորհիվ սուրճի բաղադրության մեջ գտնվող կոֆեին անունով ալկալոիդի՝ սուրճն ունի օրգանիզմը խթանող ազդեցություն: Սուրճն աշխարհում ամենից շատ սպառվող ըմպելիքներից է:

Գոյություն ունի սրճենու մոտ 40 տեսակ, բայց մեր օրերում օգտագործվում է այդ բուսաբանական տիպերից ընդամենը երկուսի բերքը։ Արաբիկային (Coffea Arabica) բաժին է ընկնում սուրճի համաշխարհային արտադրանքի 70 %-ը, Ռոբուստային՝ (Coffea Canephora) մոտ 30 %-ը:

Սուրճի սերմերը քաղելուց հետո առանձնացվում են դրանց միջուկները (հատիկները), որոնք մշակվում և չորացվում են: Մինչև աղալը դրանք բովվում են:

Բովելու տարբեր եղանակները պայմանավորում են տվյալ տեսակի յուրահատուկ բույրն ու համը:

Սուրճը պատրաստվում և մատուցվում է բազմապիսի եղանակներով: